Թուրքիայում քրդերի հարսանիքի ժամանակ ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում 22 երեխա կա![]() 22 օգոստոսի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Գազիանտեփ քաղաքում քրդերի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհերից առնվազն 22-ը 14 տարեկանից փոքր երեխաներ են: Ըստ որոշ տվյալների, ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը հասել է 54-ի, գրում է «Կոմերսանտը»: Ահաբեկչությունը Գազիանտեփ քաղաքում տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հավանաբար» պատահածին մեղսակից են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Բացի այդ, նա ասել է, որ մահապարտը հավանաբար 12-14 տարեկան դեռահաս է եղել: Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |