Օլիմպիական խաղերն ավարտվեցին. Հայաստանը ոսկի նվաճեց 20 տարվա ընդմիջումից հետո![]() 22 օգոստոսի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիադան, փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը. նա ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի համար 20 տարվա ընդմիջումից հետո, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Օլիմպիական խաղերին արծաթե մեդալներ նվաճեցին ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը։ Այս չորս մեդալով Հայաստանը Օլիմպիադայում զբաղեցրեց 42-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ Հայաստանը Ռիո-2016-ին հայտավորվել էր 32 մարզիկով` 7 մարզաձևում` աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ։ Փակման արարողության ժամանակ «Մարականա» մարզադաշտով անցան 207 երկրների ներկայացուցիչներ: Փակման արարողությունը տևեց մոտ երկու ժամ` բազմաթիվ գեղեցիկ ներկայացումներ, շոուներ։ Այնուհետև հնչեց Բրազիլիայի հիմնը, և Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն օլիմպիական դրոշը հանձնեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն փոխանցեց Տոկիոյի քաղաքապետին: Ճապոնիայի մայրաքաղաքը հյուրընկալելու է հաջորդ՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Դրոշը Տոկիոյի ներկայացուցչին հանձնելուց հետո հնչեց Ճապոնիայի հիմնը՝ գեղեցիկ բեմադրությամբ: Այնուհետև յուրօրինակ ոճով ներկայացվեց նաև Տոկիոն, իսկ Ճապոնիայի վարչապետը ներկայացավ «Սուպեր Մարիո» համակարգչային խաղի հերոսի կերպարով: Վերջում հրաժեշտի խոսքով հանդես եկան Ռիո-2016-ի կազմկոմիտեի ղեկավար Կարլոս Նուզմանն ու ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, որն օլիմպիական խաղերը հայտարարեց փակված: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |