Քրդերի ջոկատները գրոհում են սիրիական Էլ Հասակեն![]() 22 օգոստոսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - YPG քրդական ջոկատները կրկին գրոհում են կառավարամետ միավորումների դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Գրոհից առաջ քրդերը կոչ են արել կառավարամետ ուժերին հանձնվել: Ըստ Reuters-ի աղբյուրների, հարձակումը սկսվել է օգոստոսի 22-ին` կեսգիշերից հետո Նաշվա շրջանում` կառավարական շենքերի հարևանությամբ: «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնել է, որ կառավարամետ սիրիական միավորումներն ու քրդական ջոկատները Ռուսաստանի աջակցությամբ պայմանավորվել են հրադադարի մասին, որը պետք է ուժի մեջ մտնի օգոստոսի 24-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ինքնաթիռները գրոհել են քրդերի դիրքերը Էլ Հասակեում: Այս ավիահարվածն առաջինն էր 5 տարվա ընթացքում: «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչ Իբրահիմ Իբրահիմը հայտարարել էր, որ հարվածների արդյունքում զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |