Սիրիական Էլ Հասակեում, որտեղ ծանր մարտեր են ընթանում, 60 հայ ընտանիք կա![]() 22 օգոստոսի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Էլ Հասակե քաղաքում, չնայած ընթացող ծանր մարտերին, դեռևս 60 հայ ընտանիք է մնում, հայտնում է «Արևելքը»: YPG քրդական ջոկատները կրկին գրոհում են կառավարամետ միավորումների դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքում, որը գտնվում է Ղամիշլիից ոչ հետու: Սիրիական ինքնաթիռները գրոհել են քրդերի դիրքերը Էլ Հասակեում: Այս ավիահարվածն առաջինն էր 5 տարվա ընթացքում: Հարվածների արդյունքում զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու: Ըստ «Արևելքի» աղբյուրի, հայերը համեմատաբար ապահով վիճակում են: Հայտնի է, որ քաղաքի որոշ թաղամասեր, որտեղ նաև հայեր են ապրում, դարձել են ծանր մարտերի թատերաբեմ: Տեղի հայերը ստիպված են լինելու որոշում կայացնել` մնալ տեղում, թե հեռանալ Ղամիշլի: Ղամիշլիի Ազգային առաջնորդարանի տնօրինությունը համապատասխան կարգադրություններ է արել և նրանք պատրաստ են ընդունել այն հայերին, որոնք կցանկանան հեռանալ Էլ Հասակեից: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու: Մոտ 2 տարի առաջ, երբ ԻՊ խմբավորումը մտավ Էլ Հասակե, տեղի հայերը ստիպված եղան հեռանալ քաղաքից և ժամանակավորապես հաստատվել Ղամիշլիում, որն ավելի ապահով և խաղաղ շրջան է համարվում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |