Ադրբեջանի բանկերը սահմանափակել կամ դադարեցրել են արտարժույթի վաճառքը![]() 22 օգոստոսի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խոշորագույն բանկերն օգոստոսի 20-21-ին սահմանափակել կամ լիովին դադարեցրել են արտարժույթի վաճառքն առանց պատճառը հրապարակելու: Առավելագույն գումարը, որ կարելի է փոխանակել Բաքվում, $500 է, հայտնում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Սահմանափակումների պատճառով աճել է արտարժույթի վաճառքը սև շուկայում, որտեղ դոլարի փոխարժեքը 1,7 մանաթ է: Պաշտոնական փոխարժեքը 1,62 մանաթ է: Բորսայում ամերիկյան արժույթը հասել է 1,68 մանաթի: Ընդհանուր առմամբ 2016-ի սկզբից մանաթն էժանացել է 7 տոկոսով` դառնալով վատագույն արժույթներից մեկը նախկին ԽՍՀՄ-ում: Էլ ավելի վատ ցուցանիշներ ունի միայն տաջիկական սոմոնին: 2015-ին ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 2 անգամ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել փետրվարին, երբ Ադրբեջանի ԿԲ-ն նվազեցրեց փոխարժեքը մեկ երրորդով: Դեկտեմբերին, երբ անցում կատարվեց լողացող կուրսի, մանաթը կորցրեց իր արժեքի ևս կեսը: Ադրբեջանի Կենտրոնական բանկն արդեն ծախսել է իր արժութային պահուստային ֆոնդի երկու երրորդը` փորձելով զսպել ազգային արժույթի արժեզրկումը նավթի գների անկման ֆոնին: Sofaz ինքնիշխան հիմնադրամը օգոստոսին կեսին միայն $50 մլն է առաջարկել բանկերին, մինչդեռ պահանջարկը կազմել է մոտ $600 մլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |