Ստամբուլում փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն. 5 անձ ձերբակալվել է![]() 22 օգոստոսի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում մի շարք քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն: Ստամբուլի Լևենթ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ: Ցույցի ընթացքում ձերբակալվել է 12 հոգի, որոնցից 7-ն ավելի ուշ ազատ են արձակվել, գրում է «Ջումհուրիյեթ»-ը։ Ձերբակալվածներից Ումիթ Քայան իր ցուցմունքում այսպես է բացատրել իրավիճակը. «Մեր ընկերները համացանցի միջոցով տեղեկություն են ստացել, որ Իսրայելը հարձակողական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում: Լուրն առած մի շարք մտահոգ քաղաքացիներ շտապեցին դեպի հյուպատոսարան` բողոքի իրենց ձայնը բարձրացնելու նպատակով: Ոստիկանները մեզ հայտնեցին, որ ներկա պահին ցանկացած տեսակի ցույց երկրի տարածքում արգելված է`3 ամսով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Սակայն մեր ընկերները որոշեցին շարունակել բողոքի ակցիան, մեզ ձերբակալեցին և բերեցին Լևենթի ոստիկանական բաժանմունք»։ Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |