Ցեղասպանության մասին հիշատակը, ճանաչված կամ ոչ, պետք է զգուշացում լինի բոլորի համար23 ապրիլի 2007 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր է: Այդ օրը ամբողջ աշխարհի հայերը ողբում են անցյալ դարի ողբերգական այն օրերին զոհվածների մասին: Իրկուտսկի Հայկական մշակութային ընկերությունը ամեն տարի հուշ երեկո է անցկացնում, նվիրված այդ իրադարձությանը: Իրկուտսկի հայերը սգում են իրենց հայրենակիցների համար, ցավակցություն հայտնում անցյալ դարի 1920-ական թվականներին զոհվածների ժառանգներին եւ հրավիրում են Իրկուտսկի բոլոր բնակիչներին հուշ երեկոյի»,-ասվում է քաղաքի վարչակազմի հայտարարության մեջ: Ապրիլի 24-ին բոլոր ցանկացողները կարող են հարգել ոչնչացման ենթարկված հայերի հիշատակը, մոմ վառել խաչքարի մոտ զոհվածների հիշատակին: Իրկուտսկի Հայկական մշակութային ընկերությունը հուսով է, որ Իրկուտսկի բնակիչները անտարբեր չեն մնա այն ցավի հանդեպ, որը զգում է հայ բնակչությունը: Ցեղասպանության մասին հիշատակը, ճանաչված կամ ոչ, պետք է զգուշացում լինի բոլորի համար: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: «Միջազգային հանրության կողմից ճանաչված Հոլոքոսթը, Հարավսլավիայի, Ռուանդայի եւ Իրաքի ցեղասպանությունները այն չամոքվող վերքերն են, որ դեռեւս երկար կարյունահոսեն եւ որոնց մասին կհիշի եւ որոնց համար կսգա աշխարհը: Սակայն պատմության մեջ առաջին ցեղասպանությունը եղել է Թուրքիայում 1915-1923 թթ.Հայ ժողովրդի դեմ գործած հրեշավոր հանցագործությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |