Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից![]() 22 օգոստոսի 2016 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական ավիաբազայից` Սիրիայում ավիացիոն գործողության շրջանակում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: Ըստ Քասեմիի, Համադանի կիրառումը գրոհայիններին ավիահարվածներ հասցնելու համար «այս փուլում ավարտված է», հայտնում է Lenta.ru-ն: Օգոստոսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարեց, որ Ռուսաստանի օդուժին Շահիդ Նոժե ավիաբազան տրամադրելու Իրանի որոշումը կայացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով: Ռուսաստանի ՊՆ-ն օգոստոսի 16-ին հաստատել էր, որ Իրանի Համադան ավիաբազայում տեղակայվել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին Սիրիայում: Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |