Երևանը` հեռահար աշխատողների համար ամենամատչելի քաղաքների 10-յակում![]() 23 օգոստոսի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է հեռահար հիմունքով աշխատող ճամփորդությունների սիրահարների ամենանախընտրելի քաղաքների տասնյակում, ըստ Fast Company գործարար հանդեսի: «Արևմտյան Ասիայում գտնվող Հայաստանն աշխահի հնագույն բնակեցված տարածքներից մեկն է: Վերջին տնտեսական աճով պայմանավորված Երևանի փողոցներում բազմաթիվ են ռեստորաններն ու սրճարանները, որոնք շատ հարմար են հեռահար աշխատանք կատարելու համար: Պարբերականը հայտնում է, որ այդ սրճարաններում ու ռեստորաններում կարելի է համտեսել էժան հայկական գինի և համեղ հայկական ուտեստներ` բացահայտելով Երևանի ամբողջ գեղեցկությունը: Fast Company ցուցակը հիմնված է NomadList հարցման վրա, որը խորհուրդ է տալիս «թվային քոչվորների» բնակության համար մատչելի քաղաքներ ամբողջ աշխարհում, որտեղ ապրելու համար ամսական նվազագույն գումարը չի գերազանցում $1250: Ըստ NomadList-ի, ապրուստի արժեքը, անվտանգությունը, աշխատանքի համար հարմարավետ վայրերը, զվարճանքները, կյանքի որակն ու վերաբերմունքը կնոջ հանդեպ Երևանում հեռահար աշխատանքով զբաղվելու առավելություններից են, մինչդեռ օդի մաքրությունը դեռևս բավարար չէ: Երևանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Բանգկոկը (Թաիլանդ), Չիանգմայը (Թաիլանդ), Թայբեյը (Թայվան), Ուբուդը (Բալի, Ինդոնեզիա), Փհուկետը (Թաիլանդ), Ջոհոր Բարուն (Մալայզիա), Բելգրադը (Սերբիա), Կիտոն (Էկվադոր) և Հոշիմինը (Վիետնամ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |