«Սասնա ծռերից» Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է22 օգոստոսի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին, հայտնում է Tert.am-ը: Այդ մասին հայտնել է երկամսյա կալանքի տակ գտնվող Տիգրան Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Վերաքննիչ դատարան միջնորդություն էի ներկայացրել Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և այլընտրանքային խափանման միջոց ընտրելու կապակցությամբ, այն է` Տիգրան Մանուկյանին ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատարանը մերժեց»,-ասել է փաստաբանը: Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) և 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել): Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից, ևս մեկ վիրավոր ոստիկան մահացավ հիվանդանոցում: Ի պաշտպանություն խմբի Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |