«Սասնա ծռեր» խմբի անդամները բուժակի հերթապահության կարիք այլևս չունեն![]() 22 օգոստոսի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլևս չկա և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարածած հայտարարության մեջ: Վարչությունն արձագանքել է զանգվածային լրատվության միջոցներում «Սասնա ծռեր» խմբի`ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձանց փաստաբանների կողմից հնչեցված ահազանգին`թե «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 22-ից հերթապահություն չեն իրակացնում Էրեբունի բժշկական կենտրոնի բուժակները, ովքեր բուժօգնություն էին ցուցաբերում «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին: Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից` նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից: «Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի՝ քրեակատարողական հիմնարկում այսօրվանից չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1-ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ: Այսօր այդ անհրաժեշտությունն այլևս չկա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից, ևս մեկ վիրավոր ոստիկան մահացավ հիվանդանոցում: Ի պաշտպանություն խմբի Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |