Հայաստանի գլխավոր դատախազությունը կարճել է Ա-320-ի աղետի փաստով քրեական գործը23 ապրիլի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազությունը կարճել է Ա-320-ի աղետի փաստով քրեական գործը: Քրեական գործը կարճվել է ըստ Հայաստանի ՔԿՕ 10 մասի 1 հոդվածի (մեղավոր անձի մահվան պատճառով): Նշենք, որ ըստ Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ), որը հրապարակել է «Արմավիա» ընկերության աէրոբուսի վթարի քննության արդյունքները, Ա-320-ը բարձրություն հավաքելիս եւ երկրորդ շրջադարձի գնալիս կորցրել է կողմնորոշումը, որի հետեւանքով ինքնաթիռը վերելքի փոխարեն սկսել է վայրէջքը, ինչն էլ հանգեցրել է վթարի: Երբ անձնակազմը հասկացել է, որ իրավիճակն աղետալի է, ինչ-որ բան անելն արդեն անհնար էր,-ասում են ՄԱԿ-ի փորձագետները: Վթարի քննությունը անց է կացվել ըստ Քաղաքացիական ավիացիայի եւ 12 պետությունների օդային տարածքի օգտագործման մասին միջազգային համաձայնագրի, որի մասնակիցներն են նաեւ Ռուսաստանն ու Հայաստանը, եւ ըստ Ռուսաստանի Դաշնությունում Ավիացիոն կոմիտեի միջպետական տեխնիկական հանձնաժողովի կողմից ավիացիոն պատահարների եւ քաղաքացիական օդանավերի հետ կապված միջադեպերի քննության կանոնների, որի կազմում են Ռուս տրանսհսկողության, Ռուսաէրոնավիգացիայի, Ռուսավիացիայի, Հայաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ 2006 թ. մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկվեց «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռը, որի զոհ դարձան 113 մարդ, այդ թվում նաեւ անձնակազմի 8 անդամները: Ցածր ամպամածության պատճառով կարգավարը արգելել է օդաչուին նստեցնել ինքնաթիռը, երբ օդանավն արդեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր օդանավից եւ կարգադրել է նրան գնալ երկրորդ շրջադարձի: Այդ մանեվրի ժամանակ օդանավն ընկել է ջուրը ափից ոչ այնքան հեռու: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |