ԱՄՆ հայ համայնքը նախագահի թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու![]() 23 օգոստոսի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի հիմնական մասը դեռևս չի կողմնորոշվել թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում, հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: «Հայերն այս անգամ որևէ խոստումներ չեն ակնկալելում»,-հավելել է նա: Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու. «Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկայն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է խորհել, թե ում աջակցել առաջիկա ընտրություններում, Միացյալ Նահանգներում թեժ քննարկումներ են ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու վերաբերյալ, ինչի արդյունքում նվազել էր ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների թիվը: Նախորդ շաբաթ Թրամփը ստիպված էր աշխատանքից ազատել իր նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորդին, ով մեղադրվում էր տարիներ առաջ Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի վարչակազմից խոշոր գումարներ ստանալու մեջ: Ակնհայտորեն մեղմացել է նաև Թրամփի հայտարարությունների ոճը: «Երբեմն, բանավեճով տարված, ճիշտ բառեր չես օգտագործում... կհավատաք ինձ թե ոչ, բայց ես զղջում եմ, որ դրանով կարող էի անձնական ցավ պատճառել որոշ մարդկանց», - ասել էր Թրամփը: Մինչդեռ Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմակիցներին Թրամփի խոսքերը չեն համոզում: Մասնավորապես, Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբի Մուքը կարծում է, որ չնայած Մանաֆորդը լքեց Թրամփի շտաբը, Կրեմլի մասնակցությունը պահպանվում է.«Դոնալդ Թրամփը պետք է մեզ բացատրի, թե որ չափով է Կրեմլի ձեռը խառնված նրա նախընտրական պայքարում: Ֆինանսական հետաքրքրությունների մի ամբողջ ցանց կա, որը չի բացահայտվել»: Հատկանշական է, որ Թրամփը նաև կարող է հրաժարվել նախընտրական բանավեճից Քլինթոնի հետ, պատճառաբանելով իր որոշումն այն փաստով, որ երեք բանավեճերից երկուսը համընկնում են կարևոր ֆուտբոլային խաղերի հետ: Ավելի վաղ Forbes-ը գրել էր, որ համընդհանուր ընտրություններում կարևորագույն գործոններից մեկը կդառնա ազգային լոբբինգը: Թեկնածուները կձգտեն ստանալ այն ազգային համայնքների աջակցությունը, որոնք ունեն լուրջ ընտրական և ֆինանսական ռեսուրսներ: Հիմնական պայքարն այդ ճակատում կծավալվի իռլանդական, հրեական ու հայկական համայնքների ձայների համար, որոնց հանդեպ հետաքրքրությունը մեծ է, քանի որ նրանք կոմպակտ բնակեցված են առանցքային նահանգներում և ինստիտուցիոնալ կազմակերպվածության բարձր մակարդակ ունեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |