ՄԱԿ. Հալեպին հումանիտար աղետ է սպառնում` հրադադար է հարկավոր![]() 23 օգոստոսի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք: «Հալեպում մենք կանգնած ենք հումանիտար աղետի սպառնալիքի առջև, որն աննախադեպ կարող է լինել սիրիական հակամարտության ամբողջ ընթացքի համար»,-ասել է նա ՄԱԿ ԱԽ շաբաթական ճեպազրույցի ժամանակ: «Ես կրկին շեշտում եմ մարտական գործողություններում 48-ժամյա դադար հայտարարելու անհրաժեշտությունը, որին պետք է հավանություն տան բոլոր կողմերը և որը պետք է ուժի մեջ մտնի, որպեսզի Հալեպի բոլոր շրջաններին հասանելի լինի օգնությունը»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում: Հալեպը Սիրիայի ամենամեծ քաղաքն է: Ըստ Օ’Բրայանի, հումանիտար ճգնաժամը տարածվել է Հալեպի սահմաններից դուրս: Ըստ նրա, չնայած, որ Սիրիայի կառավարությանը խնդրել էին թույլ տալ օգնություն հասցնել 32 բնակավայր, 50 տոկոսի դեպքում խնդրանքը մերժվել է: Բացի այդ, մարտերի ու վարչական արգելքների պատճառով այս ամիս դեռ ոչ մի շարասյուն տեղի չի շարժվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |