Հավաք և երթ Երևանում ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների23 օգոստոսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների, տեղի է ունենալու հավաք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի մոտ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը, հայտնում է Panorama-ն: Հավաքից հետո երթով շարժվելու են դեպի արդարադատության նախարարություն և ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Երթի մասնակիցները բարձրաձայնելու են խմբի վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու հարցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Մինչ այդ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլևս չկա և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար: Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից` նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |