Սիրիայից արձակված 3 արկ է պայթել Թուրքիայի հարավ-արևելքում![]() 23 օգոստոսի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Սիրիայի հյուսիսից, որը վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, արձակված 3 արկ է պայթել թուրքական Քիլիս քաղաքի կենտրոնում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ տներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օգոստոսի 23-ին սիրիական Ջարաբլուս քաղաքի շրջանից գնդակոծվել էր նաև թուրքական սահմանամերձ Գազիանտեփ գավառը: Ինչպես հայտնի է, Սիրիայի այդ շրջանում բախումներ են սիրիական չափավոր ընդդիմության և ԻՊ գրոհայինների միջև: Թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել: Գնդակոծության հետևանքով տուժածներ Թուրքիայի տարածքում չկան: Օգոստոսի 22-ին թուրքական հրետանին գնդակոծել էր սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Մանբիջ քաղաքի մատույցներում և ԻՊ դիրքերը Ջարաբլուսի շրջանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |