Ինտերֆաքս. Պերմյակովին կարող են տեղափոխել Ռուսաստան![]() 23 օգոստոսի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված 102-րդ ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը կարող է տեղափոխվել ՌԴ՝ պատիժը կրելու: Այդ մասին է գրում «Ինտերֆաքսը», արդարադատության շրջանակներում աղբյուրներին հղում անելով: «Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, նա կարող է ռուսական դատարան դիմում գրել՝ հայրենիքում պատիժը կրելու խնդրանքով: Դատարանը հաստատում է դատավճիռն ու ուղարկում ՌԴ արդարադատության նախարարություն՝ կատարման», - ասել է աղբյուրը, նշելով, որ համապատասխան իրավապայմանագրային հիմքեր կան: Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց, Գյումրիում էլ ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան: Վալերի Պերմյակովը նաև դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |