BBC-ին ընտրել է XXI դարի լավագույն ֆիլմերը![]() 23 օգոստոսի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական BBC-ին ներկայացրել է վերջին 16 տարում նկարահանված 100 լավագույն ֆիլմը: XXI դարի լավագույն կինոնկարները կորպորացիայի խնդրանքով ընտրել է 177 կինոքննադատ ամբողջ աշխարհից: Ամբողջական ցանկը հրապարակված է BBC-ի կայքում, իսկ առաջին տասնյակը հետևյալն է. 1. «Մալհոլանդ դրայվ» (2001թ. ռեժիսոր` Դևիդ Լինչ), 2. «Սիրային տրամադրություն» (2000թ. ռեժիսոր` Վոնգ Կար Վայ), 3. «Նավթը» (2007թ. ռեժիսոր` Փոլ Թոմաս Անդերսոն), 4. «Ուրվականներից քշվածները» (2001թ. Հայո Միյաձակիի մուլտիֆիլմը), 5. «Պատանեկություն» (2014թ. ռեժիսոր` Ռիչարդ Լինքլեյթեր), 6. «Մաքուր բանականության հավերժ փայլը» (2004թ. ռեժիսոր`Մել Գոնդրի), 7. «Կենաց ծառ» (2011թ. ռեժիսոր` Թերենս Մալիկ), 8. «Մեկ և երկուս» (2000թ. ռեժիսոր` Էդվարդ Յանգ), «Նադերի և Սիմինի ապահարզանը» (2011թ. ռեժիսոր` Ասգար Ֆարհադի), 10. «Սա ծերունիների տեղը չէ» (2007թ. ռեժիսորներ` Ջոել և Իթան Քոեններ): Ցանկը եզրափակում է ռեժիսոր Մարտեն Ադեի «Թոնի Էրդման» (2015) կինոնկարը, որը 2015-ին Կաննի կինոփառատոնի քննադատների ֆավորիտն էր, սակայն մնաց առանց գլխավոր մրցանակի, հայտնում է Ինտերֆաքսը: Ընթերցեք նաև. Պատերազմը տեսադաշտից դուրս Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |