ԶԼՄ-ներ. Սիրիական Էլ Հասակեի մատույցներում 230 զինծառայող և աշխարհազորային հանձնվել է քրդերին![]() 23 օգոստոսի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված խմբավորման հետ միասին Սիրիայի արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա պատանդ են վերցրել 230 սիրիացի զինվորի և սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների, հայտնում է Tert.am-ը ANFNews-ի վրա հղումով: Քրդական լրատվական գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին քրդական ջոկատներին հաջողվել է շրջապատել կառավարական զորքերի և աշխարհազորայինների զինծառայողներին Էլ Հասաքեի արևելքում: Մեկ օր դիմադրությունից հետո 230 զինծառայող և աշխարհազորային զենքով հանձնվել է: Սիրիական բանակի հրամանատարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը: Քրդական ջոկատների և կառավարական զորքերի միջև մարտերն Էլ Հասակեում սկսվել են օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա և փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված խմբավորումների դիրքերի վրա: Սիրիական Էլ Հասակե քաղաքում, չնայած ընթացող ծանր մարտերին, դեռևս 60 հայ ընտանիք է մնում: Ղամիշլիի Ազգային առաջնորդարանի տնօրինությունը համապատասխան կարգադրություններ է արել և նրանք պատրաստ են ընդունել այն հայերին, որոնք կցանկանան հեռանալ Էլ Հասակեից: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու: Մոտ 2 տարի առաջ, երբ ԻՊ խմբավորումը մտավ Էլ Հասակե, տեղի հայերը ստիպված եղան հեռանալ քաղաքից և ժամանակավորապես հաստատվել Ղամիշլիում, որն ավելի ապահով և խաղաղ շրջան է համարվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |