«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը կմնա կալանքի տակ. Միջնորդությունը մերժվել է![]() 23 օգոստոսի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբանի ներկայացրած կալանքի դեմ բողոքի միջնորդությունը, հայտնում է Aysor-ը: Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը նշել են, որ դատարանից այլ որոշում չէին էլ սպասում: «Արամը ինչպես միշտ ուժեղ էր: Բոլորին կոչ արեց լինել ուժեղ և չվհատվել»,- լրագրողներին է ասել Հարություն Բաղդասարյանը: Վերջինս փոխանցել է, որ Արամ Մանուկյանը դատարանում ելույթ է ունեցել և միայն մի բան է նշել, թե չի հասկանում դատարանը ինչում է իրեն մեղադրում: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, որոնք վիրավորվել էին խմբի հանձնվելուց օրեր առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |