Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգումը 32 ամիս կտևի![]() 23 օգոստոսի 2016 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրի իրականացման մրցույթը հաղթած երեք կազմակերպություններ ստացել են պայմանագրերը կնքելու ծանուցումները։ Պայմանագրերը կնքելուց անմիջապես հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման շինարարական աշխատանքները, հայտնում են կապի և տրանսպորտի նախարարությունից: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում: Ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո վարկով: Մ- 6 ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով, ավելի քան 167 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ: Ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Կնորոգվեն նաև ճանապարհին գտնվող թունելները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |