Փաստաբան. ՌԴ-ՀՀ գազատարի պայթեցման փորձի գործում «Իսլամական պետության» հետք է հայտնվել24 օգոստոսի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում դեպի Հայաստան տանող ռուսական գազատարի պայթեցման փորձի համար մեղադրվող կասկածյալներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին հայտնել է լրագրողներին, որ գործի նյութերում կա իր պաշտպանյալի լուսանկարը «Իսլամական պետության» խմբավորման դրոշի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 5 մեղադրյալներից միայն մեկն է ընդունում իր մեղքը` Բեկա Բեկաուրին, որն այժմ հիվանդանոցում է: Ըստ Պետանվտանգության ծառայության, Բեկաուրին վիրավորվել է ձերբակալության ժամանակ, սակայն նրա մերձավորներն ու հարազատները չեն հավատում դրան: «Գործի նյութերում գրառում կա այն մասին, որ նրանք կարող են վահաբիզմի հետևորդներ լինել: Ինքը Բեկաուրին ժխտում է դա: Գործում կա Բեկաուրիի և այլոց լուսանկարը տարբեր դրոշների ֆոնին, որոնց թվում կա նաև «Իսլամական պետության» խմբավորման դրոշը: Լուսանկարը նա տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»,-հայտարարել է Չրելաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Ըստ փաստաբանի, Բեկաուրին պնդում է, որ առգրվված զենքն իր սեփականությունն է: Օգոստոսի 22-ին Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձ կազմակերպելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Վրաստանի անվտանգության ծառայությունները հայտնել էին, որ վերջինս հաճախ էր լինում Ուկրաինայում, ինչը ձախողված ահաբեկչության պատվիրատուների՝ Ուկրաինայում գտնվելու վերաբերյալ ենթադրությունների տեղիք էր տվել: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն չի բացառել նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հնարավոր առնչությունը Ռուսաստանից Հայաստան գազամուղի պայթեցման անհաջող փորձին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |