Լոս Անջելեսի քաղխորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը24 ապրիլի 2007 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 92-ամյակի հիշատակման միջոցառումների շրջանակումապրիլի 20-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում տեղի է ունեցել լսում «Հայոց ցեղասպանության ճանաչումը» թեմայով, որի ժամանակ ներկայացվեց խորհրդի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսան, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսեթին, խորհրդի անդամները, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը: Իր ելույթում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, խոսելով ցեղասպանության երեւույթի, եւ հատկապես Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, մասնավորապես նշեց, որ Հայաստանը մշտապես պայքար է մղում ցեղասպանության չարիքի կրկնման դեմ` միջազգային կարգի ամրապնդմանը, աշխարհում մարդու իրավունքների առավել պաշտպանվածությանը, կրթությանը եւ ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացմանը նպաստելու միջոցով: Հիմնական զեկուցողը` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կարեւորեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձեւերը: Լոս Անջելեսի քաղաքապետն իր հերթին կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին ընդունել ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ հորդորեց ֆեդերալ կառավարությանը ճանաչել այն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |