Հոկտեմբերին Նյու Յորքում կանցկացվի ՀՀ տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված համաժողով24 օգոստոսի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում հոկտեմբերի 10-11 կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորումը, հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: «Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է և մենք դեռևս չունենք ներդրողների ցուցակ», - նշել է Մկրտիչեանը: Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ: «Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ և դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», - նշել է Կարեն Մկրտիչեանը: Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Կարեն Մկրտիչեանի խոսքով, չնայած շրջափակմանը և կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել. «Հայաստանը եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետև կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»: Միևնույն ժամանակ, Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին. «Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է և այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»: Եվրամիության շուկան, որը կբացվեր Հայաստանի առջև ԵՄ տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման դեպքում, գերազանցում է Եվրասիական տնտեսական միությանը 10 անգամ, թե՛ տնտեսական ներուժով և թե՛քաղաքացիների գնողունակությամբ: 2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |