Ուժեղ երկրաշարժ Իտալիայում. 24 մարդ է զոհվել![]() 24 օգոստոսի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 24-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում: Լացիո և Մարկե շրջաններում 24 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին RaiNews24 հեռուստաալիքի վրա հղումով: Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում: Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Երկրաշարժի գոտում են գտնվում Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության և ինժեներական զորքերի ստորաբաժանումները: Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին` կոչ անելով հնարավորության սահմանում խուսափել դեպի տուժած շրջաններ երթևեկությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |