Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը![]() 24 օգոստոսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն: Նշվում է նաև, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Օգոստոսի լույս 24-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում: Լացիո և Մարկե շրջաններում 24 մարդ է զոհվել: Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում: Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |