Ադրբեջանական գերությունից վերադարձված Աղեկյանը կհետազոտվի հիվանդանոցում24 օգոստոսի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերությունից օգոստոսի 23-ին վերադարձված Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանին օգոտոսի 24-ի առավոտյան տեղափոխել են հիվանդանոց՝ ամբողջական և բազմակողմանի հետազոտության ենթարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, հայտնում է Tert.am-ը: Ըստ նրա, հետազոտություններից հետո արդեն նոր պատասխանները կլինեն, իսկ նախնական զննում կատարվել է և արտաքինից տեսանելի ոչինչ չի հայտնաբերվել։ «Նախնական զննում կատարվել է, արտաքին վնասվածքներ և հետքերը նայել են և տեսանելի ոչինչ չի եղել, ֆիզիկական առողջական վիճակը նորմալ է: Ընտանիքի անդամներին հանձնվել է և համապատասխան մարմինների հսկողության տակ առավոտյան տեղափոխել են հիվանդանոց»,-ասել է նա: Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը: Նա վերադարձվել է հայրենիք օգոստոսի 23-ին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |