Էրդողան. Թուրքիայի գործողությունը Սիրիայում ուղղված է ԻՊ և քրդերի դեմ![]() 24 օգոստոսի 2016 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Անցած գիշեր մեր անվտանգության ուժերը գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում մեր երկրին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են ԻՊ-ն և «Ժողովրդավարական միությունը»: Պետք է վերջ տալ այդ հարձակումներին, որոնք սահմանի այն կողմից իրականացվում են մեր դեմ»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան կխրվի «սիրիական ճահճում, ինչպես ԻՊ գրոհայինները»: «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը սիրիաբնակ քրդերի ամենամեծ քաղաքական կազմակերպությունն է: Նրա ակտիվիստները կազմում են քրդերի ինքնապաշտպանության ջոկատների կորիզը: Ըստ Մուսլիմի, «Թուրքիան գնալով ավելի խորն է խրվում սիրիական ճգնաժամի ճահճի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու»: «Կարծում եմ, թուրքերը մեծ կորուստներ կունենան այս պատերազմում: Սիրիայի ժողովրդի մեծ մասը, «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» կոալիցիան և Ջարաբլուսի ռազմական խորհուրդը դեմ են թուրքական ներխուժմանը»,-ասել է նա: «Թուրքիան բոլոր այս տարիներին կռվել է ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» և այլ խմբավորումների գրոհայինների ձեռքերով: Անմիջական զինված միջամտությունը մեծ կորուստներ կբերի Թուրքիային»,-ասել է քուրդ քաղաքական գործիչը: Ջարաբլուսի մատույցներում կուտակված են թուրքական բանակի զրահատանկային միավորումները: Ավելի վաղ թուրքական NTV-ն հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին Սիրիայի հյուսիսում գործողություն սկսելու մասին: Հայտնի է, որ արդեն սիրիական սահմանն են հատել հատուջոկատայինները: Ահաբեկիչների դիրքերին հասցվում են տանկային, հրետանային և օդային հարվածներ: Ընթերցեք նաև. Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան ցանկանում է ԻՊ-ին փոխարինել այլ ահաբեկիչներով ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |