Հին նմուշի անձնագիր կարելի է ստանալ մինչև 2019թ. հունվարի 1-ը![]() 24 օգոստոսի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նշել է նաև, որ դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն: Նշվում է, որ փոփոխությունների արդյունքում աննախադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժամկետի ավարտին կան ամիսներ և նույնիսկ տարիներ: «Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել ևս, մինչև 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա»,-գրել է Մնացական Բիչախչյանը: Ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնել էր, որ Հայաստանում կենսաչափական անձնագրեր ստանալն այլևս պարտադիր չի լինելու: «Կենսաչափական անձնագիրն արժե 25.000 դրամ, բայց այս պահին լեհական կողմի չմատակարարելով պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք սովորական անձնագրեր, ոչ կենսաչափական, օրենքում էլ ենք փոփոխություն կատարել: Այն արժե 1000 դրամ», - ասել էր նա: Կենսաչափական անձնագրերը տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին 2012 թվականից: Որոշ երկրներ թույլատրում են մուտքը միայն այդպիսի անձնագրեր ունենալու դեպքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |