ԵԱՀԿ ՄԽ. Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կամփոփի հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են կառուցողական երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ, որը հիմնված է միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների վրա: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որն արվեց Բելգրադում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո: Միջնորդներն ու արտգործնախարարները հասցրեցին գործընթացն այն մակարդակի, երբ այն պետք է քննարկեն եւ գնահատեն երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մայիսի վերջին, քաննարկելու համար յուրաքանչյուր նախագահի հետ լրացուցիչ հանդիպման հնարավորությունը, որը կամփոփի հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության եւ կայունության տարածաշրջանում:



Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է նախապատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերն, ուղղված երկու երկրների միջեւ վստահության հաստատման հնարավորությունների ստեղծմանը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:



Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Բելգրադում ապրիլի 18-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---