Նոր ստորգետնյա ցնցումներ Իտալիայում. Զոհերի թիվը հասել է 45-ի![]() 24 օգոստոսի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ, հայտնում է RAI News հեռուստաալիքը: Հետցնցումները զգացվել են բավականին մեծ տարածքում, այդ թվում նաև Հռոմում: Զոհերի թիվը հասել է 45-ի: Այդ մասին հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Իմմակոլատա Պոստիլիոնին: Ըստ գերատեսչության, 28 մարդ զոհվել է Ակկումոլիից Ամատրիչե ընկած տարածքում, ևս 17 դի է հայտնաբերվել Արկուատա դել Տրոնտո քաղաքի շրջանում:հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Որոշ լեռնային բնակավայրերի տեղանքը դժվարացնում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Վնասվել են շենքեր, ճանապարհներ և կամուրջներ: Ըստ պաշտոնական իշխանությունների, փլատակների տակ դեռևս մարդիկ կան: Հիմնականում տուժել են լեռնային տեղանքում գտնվող Ամատրիչե և Ակկումոլի բնակավայրերը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |