Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին![]() 24 օգոստոսի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Օգոստոսի լույս 24-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում: Լացիո և Մարկե շրջաններում 45 մարդ է զոհվել: Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում: Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |