Կրթության նախարար. 12-րդ դասարանում միայն 3 առարկա կդասավանդվի![]() 24 օգոստոսի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - 2016-17թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է Yerkir.am-ը: Նա ասել է, որ պետք է կարողանանք վերաիմաստավորել «ավագ դպրոց» հասկացությունը, որպեսզի այն ճիշտ աշխատի և իր տեղում լինի: «Եթե մենք ունենք անկախ թեստավորման կենտրոն, որը, մոտավորապես, ԱՄՆ-ի համակարգի նմանությունն ունի` իրականացնում է կենտրոնացված քննություններ, ապա այս դեպքում ավագ դպրոցից դեպի բուհ անցումը շատ կարևոր է դառնում: Ավագ դպրոցը հանրակրթության մեջ պետք է լինի այն օղակը, որը կկարողանա միջոց ծառայել բուհ անցման համար»,- ասել է նախարարը: Նախարարն ասել է, որ շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում (բնականաբար, պատրաստվելուց հետո) որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չի գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը: «Այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասել է նախարարը: Նա նշել է նաև, որ ուսուցիչների աշխատավարձերի կրճատումներ չեն լինի, որովհետև այնպես են անելու, որ կարողանան «անհրաժեշտ» 34 ժամն ապահովել, պարզապես աշակերտը 3 առարկայի վրա կկենտրոնանա: Փոփոխությունն իրականացնելու ճանապարհին, սակայն, Մկրտչյանի հավաստմամբ, մեկ այլ խնդիր է առաջանում` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների դեպքում հարցը պետք է կարգավորվի այլ եղանակով: «Խնդիրը բավական դժվար է լուծել, քանի որ ՀՀ դպրոցների կեսից ավելին 300 աշակերտից ցածր թվաքանակ ունեն, և հոսքային ուսուցում ապահովելը բարդ է: Փոքրաթիվ աշակերտներ ունեցող ավագ դպրոցներում եթե ունենանք թվաքանակ, որը հնարավորություն կտա հոսքային պարապմունքներ անել, հիանալի կլինի, իսկ եթե չունենանք թվաքանակ, այդտեղ ձևաչափը մի փոքր այլ կլինի` աշակերտը հնարավորություն կունենա իր դպրոցում սովորել իր ընտրած 3 առարկաներն արդեն դասղեկի կամ կոնկրետ ուսուցչի միջոցով` առանձնացված ձևով` գրադարանում կամ համակարգչային սենյակում: Այսինքն` երեք առարկայի սկզբունքը կպահպանվի»,- ասել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել: «Հիանալի կլինի, եթե կարողանանք հասնել նրան, որ 12-րդ դասարանի աշակերտը, հոսքային մասնագիտորեն կողմնորոշում ունենալուն զուգահեռ, հնարավորություն ունենա 12-րդ դասարանում տեսնել, թե իր մասնագիտությունն ինչ կիրառելիություն ունի, բացի այդ` կոնկրետ աշխատել կրեդիտների վրա և դրանք վերցնել, տեղափոխել բակալավրիատ: Ի դեպ, սեպտեմբերից քննարկման ենք դնելու «Բարձրագույն կրթության մասին օրենքը», որն արդեն պատրաստ է, և այստեղ էլ լուրջ փոփոխություններ կան, որոնք օգնելու են ավագ դպրոցի կայացմանը»,- ասել է նախարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |