Գերմանիան մտածում է թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից հեռանալու մասին![]() 25 օգոստոսի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի զինված ուժերը մտածում են իրենց ինքնաթիռները, որոնք ԱՄՆ կոալիցիայի կազմում թռիչքներ են իրականացնում թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից դեպի Հորդանան և Կիպրոս, տեղափոխելու մասին: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Որոշ ռազմական աղբյուրներ նշում են, որ այդ պատճառով առնվազն 2 ամսով կարող են ընդհատվել գերմանական ինքնաթիռների հետախուզական թռիչքները: «Մենք կցանկանայինք շարունակել մեր առաքելությունը Թուրքիայի տարածքից, սակայն «Ինջիրլիկ» ավիաբազան ունի այլընտրանք»,-ասել են Գերմանիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչները: Բացի այդ, սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը վստահ է, որ Գերմանիան պետք է դուրս բերի իր ինքնաթիռները թուրքական ավիաբազայից, քանի որ Անկարան հրաժարվեց թույլ տալ գերմանացի պաշտոնյաների այցն ավիաբազա: Օգոստոսի 24-ին Թուրքիայի օդուժն արևմտյան կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ ցամաքային ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում, որն ուղղված է ԻՊ գրոհայինների և սիրիացի քրդերի կամավորական ջոկատների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |