Smithsonian-ը մտադիր է ԱՄՆ-ում 2018-ի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին25 օգոստոսի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ունի հարուստ մշակույթ. Հայաստանի դեպքում դա ոչ միայն մշակութային գլուխգործոցներն են, այլև՝ մարդկանց կենսակերպը, բանավոր պատմվածքները, պարը, կենցաղն ու սնունդը: Այդ մասին հայտարարել է աշխարհահռչակ Smithsonian ամերիկյան հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Լինելով համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման առաջատարը, Smithsonian-ը Հայաստանի հին ու հարուստ մշակույթն ուշադրությամբ ուսումնասիրում է ու փորձում պահպանել ու աշխարհին փոխանցել: Այդ նպատակով ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ Smithsonian հաստատությունը, Հայաստանի կառավարության հետ համատեղ, նախաձեռնել է «Իմ Հայաստանը» նախագիծը», որի հիմքում է մշակութային ժառանգության հիմնարար տարրը՝ պատմվածքները: Մենք պատմում ենք հայկական ուտեստների, կենցաղի, արվեստի, կրոնի մասին պատմվածքները ողջ աշխարհին»: Համագործակցության շրջանակներում Smithsonian-ի կողմից այս ամառ ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմակերպված մշակութային փառատոնին երգերով հանդես եկավ երկու հայկական համույթ՝ «ԹմբաԹա»-ն Երևանից և Armenian Public Radio-ն Կալիֆորնիայից: Բայց դա դեռ ամենը չէ, Smithsonian-ը նախատեսում է Միացյալ Նահանգներում 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին: «Մենք Հայաստանի մշակույթն ենք ներկայացնելու մշակութային փառատոներին, Հայաստանին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպելու մեր թանգարաններում այստեղ և աշխարհով մեկ, նախատեսում ենք նույնիսկ այդ ցուցահանդեսների ընթացքում Հայաստանից հրավիրված մասնագետների շնորհիվ թանգարաններում ստեղծել իսկական հայկական մշակութային մթնոլորտ»,-ասել է Մոլլի Ֆաննոնը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու հայ երիտասարդներին մշակութային ժառանգության պահպանման գործընթացի մեջ ներգրավմանը: «Հայ երիտասարդության ներգրավումն այս գործընթացում կենսական նշանակություն ունի, քանի որ նպատակներից մեկը հենց հայ առաջնորդների հաջորդ սերնդի զարգացումն է»,- ասել է «Smithsonian»-ի ներկայացուցիչը: Մոլլի Ֆաննոնի խոսքով, այդ գործում հաստատության հիմնական գործընկերն է Երևանում գործող Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնը, որի հաջողություններն ուղղակի հիացրել էին Վաշինգտոնում բոլոր գործընկերներին. «ԹՈՒՄՈ-ն կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհում դպրոցականների մշակութային զարգացման կազմակերպման համար: Մենք ինքներս ենք ԹՈՒՄՈ կենտրոնից սովորում և այդ փորձը կիրառում այստեղ»։ Smithsonian հաստատության գործունեության նպատակներից մեկն է նաև ցույց տալ, որ մշակույթը ոչ միայն արժեք է ինքնին, այլև կարող է տնտեսական օգուտ բերել երկրին և տեղական համայնքներին. «Մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի մշակութային ոլորտը՝ կապելով այն զբոսաշրջությանը՝ նոր աշխատատեղեր ստեղծելով մշակութային տուրիզմի ոլորտում»: Եթե մայրաքաղաք Երևանում գտնվող մշակութային ժառանգությունը հասանելի է արտերկրյա զբոսաշրջիկներին, ապա Հայաստանի մյուս շրջաններում գտնվող արվեստի ու մշակույթի գլուխգործոցներին զբոսաշրջիկները հաճախ կամ անծանոթ են մնում, կամ էլ՝ այցելում դրանց մի քանի ժամով: Արդյունքում՝ տեղի բնակչությունը որևէ օգուտ չի ստանում զբոսաշրջիկների բազմությունից: «Մեր նպատակն է ոչ թե Երևան այցելող զբոսաշրջիկների հոսքը շրջաններ տեղափոխել, այլ Հայաստան նոր զբոսաշրջիկներ բերել, որոնք հիմնական ժամանակն անց են կացնելու ոչ թե Երևանում այլ՝ մայրաքաղաքից դուրս՝ ծանոթանալով հայկական ժողովրդական մշակութային ժառանգությանը», - նշել է Ֆաննոնը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև 3D ֆորմատով թվայնացնել հայկական մշակույթի և պատմության գլուխգործոցները: Մոլլի Ֆաննոնի խոսքով, դա ավելի կհետաքրքրի պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստան այցելել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |