Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը մահացել է երեկ սրտի կաթվածից: ՌԴ առաջին նախագահը թաղվելու է Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանոցում ապրիլի 25-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այդ օրը Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել:
 Ուշագրավ
---