«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանի կալանքը վերացնելու միջնորդությունը մերժվել է![]() 25 օգոստոսի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանի՝ իր պաշտպանյալի կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հիմնավորմամբ է բողոքը մերժվել, Տ.Եգորյանը պատասխանել է. «Ձեզ թվում է ես կարո՞ղ եմ պատասխանել այդ հարցին: Երեկ երեկոյան մեզ ծանուցել են, որ բողոքը մերժվել է: Ես դեռ որոշումը չեմ կարդացել, չգիտեմ մեջն ինչ է գրված, բայց չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ հիմնավորում պիտի գրված լինի», - ասել է Տ.Եգորյանը: Նա նշել է նաև, որ Արամ Հակոբյանի գործով պատրասվում է դիմել Վճռաբեկ դատարան: Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |