Ադամ Շիֆ. Ջորջ Բուշը կարող է ասել «ցեղասպանություն»: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք նա կանի դա

PanARMENIAN.Net - Շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդարձակ պաշտպանության այս տարի, այսօր դրա ընդունման շանսերն ավելի մեծ են, քան անցյալ տարիների ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը` խոսնակ Պելոսին եւ մեծամասնության առաջնորդ Հոյերը, պաշտպանում են բանաձեւը: «Սակայն բանաձեւի հակառակորդները, որոնք պաշտպանում են Թուրքիայի ղեկավարությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աշխատակազմը շատ ինտենսիվ են աշխատում եւ ստեղծում են բարդություններ փաստաթղթի ընդունման գործընթացի համար»,- ընդգծել է Շիֆը:



Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործման հավանականությանն ապրիլի 24-ի իր ավանդական ելույթի ժամանակ, ապա կոնգրեսականը ասել է. «Կարող է: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք նա կանի դա»:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---