Արարատ Խանդոյանի կինը ՏԸՀ անդամ է նշանակվել ՀԱԿ-ից25 օգոստոսի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի Խորենացի փողոցում մասսայական անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը նշանակվել է Ծաղկահովի համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Հայ ազգային կոնգրես կուսակցությունից: Այդ մասին հայտարարել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ Սոնա Թամարյանը հայտարարություն էր տարածել, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հրաժարվում է իրեն նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ՀՅԴ-ից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է՝ ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Սեպտեմբերի 18-ին Ծաղկահովիտ համայքնում կայանալու են գյուղապետի ընտրություններ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |