Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. Կան տուժածներ![]() 26 օգոստոսի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Շիրնաք գավառի Ջիզրե քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, հզոր պայթյուն է որոտացել հսկիչ անցագրային կետում: Ռումբը տեղադրված է եղել կայանված ավտոմեքենայում: Տեղեկություններ կան վիրավորների մասին, ակայն հստակ քանակը դեռ չի նշվում: Երկրի իշխանությունները չեն բացառում, որ պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան» NTV հեռուստաալիքի վրա հղումով: Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ ահաբեկիչների իրագործած ահաբեկչական գործողությունից և երկրի հարավ-արևելքում ոստիկանների վրա հարձակումներից հետո: Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |