Հրթիռակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը![]() 26 օգոստոսի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասերը օգոստոսի 24-ին ընդդիմադիր զինյալների հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվել, հայտնում է Tert.am-ը «Արևելք»-ի վրա հղումով: Ինչպես հայտնել է աղբյուրը, օգոստոսի 24-ին կեսօրից հետո պայթուցիկներ են ընկել Թելեֆոն Հաուայի շրջանում՝ պատճառելով նյութական ծանր վնասներ: Տեղեկանալով, որ հրթիռներն ընկել են Հալեպի Հայ ավետարանական եկեղեցու հարակից տարածքում՝ «Արևելք»-ը կապ է հաստատել Սիրիայի Հայ ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ: Վերջինս հաստատել է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել: Նա հավելել է նաև, որ Հալեպի հայկական շրջանակների համար օգոստոսի 24-ը շատ ծանր օր է եղել: Նա մասնավորապես ասել է. «Այսօր բավական դժվար օր էր մեզ համար, և երկու հրթիռ ընկավ մեր եկեղեցու մոտ: Դպրոցի վերին հարկում մեծ թվով երեխաներ քննություն էին հանձնում, և նրանք հրաշքով փրկվեցին»: Սելիմյանը, ով հրթիռակոծությունից անմիջապես հետո հասել է դեպքի վայր, նկատել է, որ հրթիռները մեծ նյութական վնաս են պատճառել: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հալեպի տարբեր շրջաններ ևս ենթարկվել են ծանր հրթիռակոծության, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ՝ վիրավորվել: ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք: Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |