Ցեղասպանության մասին բանաձեւ. Թուրքիայի եւ ԱՄՆ-ի փոխադարձ շահերը, այնուամենայնիվ, կհաղթեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հրեա անդամներից շատերը պաշտպանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, այդ թվում եւ նրանք, ովքեր լրջորեն պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, նրանք, ովքեր պաշտպանում են բանաձեւը, չպետք է սխալ թույլ տան եւ կապեն փաստաթղթի ճակատագիրը հրեական լոբբիի հետ: «Դա վտանգավոր պնդում է, եւ ես` որպես հրեա, դա շատ վիրավորական եմ համարում»,- ընդգծել է կոնգրեսմենը:



Նա նաեւ գտնում է, որ Կոնգրեսում բանաձեւի ներկայացվելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները ցնցած առաջին ալիքից հետո փոխադարձ շահերը կհաղթեն, եւ Անկարայի եւ Վաշինգթոնի դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---