Թուրքական Ջիզրեում զոհերի թիվը հասել է 11, վիրավորվել է 78 մարդ![]() 26 օգոստոսի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Ջիզրե քաղաքում (Շիրնաք) ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 78 մարդ: Հզոր պայթյունը որոտացել է վաղ առավոտյան ոստիկանության վարչության հարևանությամբ գտնվող հսկիչ անցագրային կետի մոտ`այն ամբողջովին փլուզվել է: Իշխանությունները կարծում են, որ գրոհն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ ահաբեկիչների իրագործած ահաբեկչական գործողությունից և երկրի հարավ-արևելքում ոստիկանների վրա հարձակումներից հետո: Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: Photo: AP Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |