Հայաստանը կմասնակցի «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին![]() 26 օգոստոսի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ռազմարդյունաբերության արտադրանքով կմասնակցի «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին: Առանձին ցուցադրությամբ իրենց արտադրանքը կներկայացնեն նաև Բելառուսը, Ղազախստանը և Պակիստանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Միրոնովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախատեսված է 4 ազգային տաղավար: ՀՀ-ն կներկայանա 5 ձեռնարկություններով, Բելառուսը` 9, Ղազախստանը` 6, Պակիստանը` 9»,-ասել է Միրոնովն ավելի քան 50 երկրների ռազմական կցորդների հետ հանդիպմանը: Համաժողովին մտադիր են մասնակցել նաև ձեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից: 2016-ին ընդհանուր առմամբ հրավիրվել է 107 երկիր, որից 86-ը հաստատել է մասնակցությունը, իսկ 45-ը մտադիր է պաշտոնական պատվիրակություններ գործուղել: 2015-ին համաժողովին մասնակցել է 28 ձեռնարկություն 7 պետությունից: «Բանակ-2016» Երկրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 6-11-ը ՌԴ ՊՆ մերձմոսկովյան «Պատրիոտ» համալիրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |