Վացկե. Ինձ հիասթափեցրեց Մխիթարյանը, բայց ոչ նրա հեռանալը «Բորուսիայից»![]() 26 օգոստոսի 2016 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն խոսել է թիմից Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին: «Հենրիխը վատ տղա չէ, նա մեզ չի ստել, բայց լինում են դեպքեր, երբ մարդու բառերը կարող ես այս կամ այլ կերպ մեկնաբանել: Մեզ միշտ թվացել է, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Այն լեգենդները, թե նրան ստիպեց հեռանալ իր չար գործակալը, իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է Վացկեն` անդրադառնալով այն լուրերին, թե ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան է պնդել, որ Մխիթարյանը հեռանա «Բորուսիայից», գրում է Sports.ru-ն: «Մինո Ռայոլան, անշուշտ, յուրահատուկ մարդ է` հակված աղմկահարույց գործողությունների, բայց նա միշտ գործում է ի շահ ֆուտբոլիստի: Իսկ ինքը Մխիթարյանն ուզում էր հայտնվել «Մանչեսթերում»: Մյուս կողմից, մենք նրա համար այնպիսի գումար ստացանք, որը ես գրեթե անհավանական էի համարում: Նա ինձ հիասթափեցրեց, որովհետև չիրացրեց 11-մետրանոցը Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բավարիայի» հետ խաղում: Իսկ մենք ուզում էինք, որ նա աներ դա, որովհետև առաջատար խաղացողը պետք է գնա այդ քայլին: Բայց ես հիասթափված չեմ, որ նա գնաց»,-ասել է Վացկեն: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Metro. Մխիթարյանը` Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդեցության հնարավորություն ունեցող խաղացողների ցանկում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |