Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի կալանքի մասին որոշումը բեկանվել է![]() 26 օգոստոսի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է։ Այդ մասին ասել է Առուստամյանի փաստաբան Զորայր Հարությունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաստաբանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ, սակայն՝ ազատության մեջ։ Գարիկ Առուստամյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը ցրեց Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» իրականացվող ցույցը։ Ավելի ուշ նա զանգվածային անկարգություններ կազմակերպելու և բռնություն կիրառելու մեղադրանքներով կալանվել էր: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |