Բակո Սահակյանը թալիշցիների հետ քննարկել է սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր

Բակո Սահակյանը թալիշցիների հետ քննարկել է սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած և այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմաններին և դրանց բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ թալիշցիները Թալիշ վերադառնալու առումով հոգեբանական խնդիր ունեն, ուստի Արցախի կառավարությունը նրանց առաջարկել է բնակարաններ այլ բնակավայրերում: Այս մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն՝ ասելով. «Մի քանի բնակավայրերում իրենց առաջարկել ենք տներ և արդեն գործընթացը սկսված է: Մարտակերտի շրջանի Ալաշյան բնակավայրն է, մյուսը` Իջան, այլ տարբերակներ էլ այս պահին քննարկվում են, դեռևս վերջնական բան չկա, կնայենք, թե որ ընտանիքներն ինչ նախընտրություններ ունեն առաջարկված տարբերակներից, վերջնական որոշում կկայացնենք»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---