Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում![]() 27 օգոստոսի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու ջանքերը, հայտնում է Hürriyet Daily News-ը Էրդողանի մամուլի ծառայության վրա հղումով: «Նախագահները հանգամանալից զրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կարևորվել են համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում,-ասվում է հաղորդագրության մեջ: Էրդողանն իրազեկել է Պուտինին Ջերաբլուսում ռազմական գործողության ընթացքի մասին, հայտնում է Lenta.ru-ն: Մինչդեռ ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն պայմանավորվել Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի գործողության վերաբերյալ: Մոսկվան իր համաձայնությունը չի տվել: Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը օգոտոսի 31-ին կմեկնի Թուրքիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |