Հայաստանի օլիմպիական հավաքականը հայրենիքում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով հայրենիք է վերադարձել Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանել է արծաթե մեդալը և կախել ոսկե մեդալ. դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է: Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նրանք ուղևորվել են Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս և արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիսոսյանն ու Գոռ Մինասյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |