ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների հավելված է ստեղծել iOS-ի համար![]() 27 օգոստոսի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Բջջային հավելվածների մշակմամբ զբաղվող հարավկալիֆորնիական ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների (տրամադրություն արտահայտող նշանների) հավելված է ստեղծել հուրախություն աշխարհի հայերի, հայտնում է Azbarez-ը: ARMOJI հավելվածն օգտատերին հնարավորություն է տալիս մեսենջերներում տարվող զրույցներին հայկական կոլորիտ հաղորդել: Հավելվածն ունի 170 էմոջի կամ սմայլիկ, ինչպես դրանք հաճախ անվանում են, որոնք փոխանցում են զուտ հայկական կարծրատիպեր և հասկանալի կլինեն հայալեզու օգտատերին: Հավելվածի հեղինակներն այժմ աշխատում են նոր էմոջիների վրա, որոնք կթողարկվեն առաջիկայում: Թեև հավելվածը մշակել է ZaRRian Corp ընկերությունը, ARMOJI-ի հեղինակը Անգինե Նազարյանն է: Նա ամերիկահայ է և թիմի ղեկավարը: Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Կալիֆորնիայի հայ համայնքում: Երբ նրան հարցրել են, թե ինչպես է ծագել հավելվածի գաղափարը, Նազարյանն ասել է. «Իրականում, ամեն ինչ սկսվեց մի հասարակ արտահայտությունից: Մտքումս անընդհատ ասում էի, որ կցանկանայի, որ տարբեր էմոջիներ լինեին: Վստահ եմ, շատերն են նման ցանկություն հայտնել: Ինձ համար դա դարձավ նպատակ: Քննարկելով գաղափարը հայկական համայնքում` ես հասկացա, որ միայն ես չեմ դրա կարիքը զգում: Մեզ հարկավոր էին սմայլիկների հայկական տարբերակներ, այստեղ էլ առաջացավ ARMOJI-ի գաղափարը»: Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS-ի համար, իսկ App store-ում այն կարելի է ձեռք բերել $1.99: Սակայն, հեղինակները մտադիր են առաջիկայում թողարկել նաև Android-ի համար նախատեսված տարբերակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |